Ռազմական

G7-ի երկրները Իրանին սպառնում են նոր պատժամիջոցներով, եթե երկիրը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցի

Gohar Vardanyan 1 րոպե 282 դիտում
G7-ի երկրները Իրանին սպառնում են նոր պատժամիջոցներով, եթե երկիրը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցի

Յոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցի Ռուսաստանի Դաշնությանը, տեղեկանում ենք G7-ի առաջնորդների հայտարարությունից, որը  տարածել են Reuters-ը և ANSA-ն։


Ըստ WSJ-ի՝ Եվրոպացի պաշտոնյաները զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»:


Փետրվարի վերջին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։


Միևնույն ժամանակ Արևմուտքը դեռևս ապացույցներ չունի, որ Իրանը մտադիր է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250