Հասարակություն

«Բոմբ» ակումբում ծեծկռտուքից հետո տերերը պոկել են կնիքը և շարունակել գործունեությունը

Julya
«Բոմբ» ակումբում ծեծկռտուքից հետո տերերը պոկել են կնիքը և շարունակել գործունեությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Բոմբ» ակումբի մուտքի դռան կնիքը պոկել են և ակումբում գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում խոչընդոտվել է քրեական վարույթով գործի քննության բնականոն ընթացքը, հաղորդում է Shamshyan.com-ը:


Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ՀՀ Քր. Օր-ի 486-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել են Երևանում հաշվառված 52-ամյա Ռոբերտ Ս.-իմ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Ա.-ին, Երևանի բնակիչ 42-ամյա Լիանա Ա.-ին, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Անահիտ Կ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Շուշան Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Նարինե Գ.-ին և Երևանի բնակիչ 34-ամյա Սյուզաննա Ա.-ին։


Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում և կան վիրավորներ։ Նմանատիպ մեկ այլ տեղեկություն էլ ստացվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, որ ծեծկռտուքի մասնակիցները ակումբի սեփականատերերն են և նրանց ընկերները։


Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին կրկին ահազանգ էր ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ նշված ակումբից իրենց մոտ էր տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Շմավոն Կ․-ն, ինչպես նաև շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել 28-ամյա Զառա Ա․-ին։


Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում վերը նշված ակումբում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Բ․-ն ծեծի էր ենթարկել Զառա Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո վերջինիս ձերբակալելու ժամանակ ընկերը՝ Շմավոն Կ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին եղած գարեջրի շիշը կոտրել էր և ինքնավնասում կատարել։


Արտյոմ Բ․-ին ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250