Քաղաքականություն

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ` ընտրություններից առաջ. քննարկում

Ani S.
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ` ընտրություններից առաջ. քննարկում

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել: Օրակարգային հարցերից է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է.

1. հստակ սահմանել քվեատուփը բացելիս Հանձնաժողովի նախագահի քվեարկության ծրարից բացի ձեռքում այլ իր ունենալու արգելքը:

2. լրացնել Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարելու հիմքերը: Որպես հիմք` սահմանվել է նաև քվեաթերթիկից բացի ծրարում այլ իր առկա լինելու վերաբերյալ դրույթը:

3. ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարի դեպքում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարել այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը:

4. արդյունքներն ամփոփելիս մարված սահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվարկվեն որպես անվավեր:

5. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը, որով սահմանվում էր, որ կուսակցությունների դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները:

6. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ՝ վերականգնելով հետևյալ բովանդակությունը.

«Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և(կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:

Առաջարկվող փոփոխությունն ուղղված է Օրենսգրքի ներքին համակարգայնության, իրավական որոշակիության և արդեն իսկ գործող կարգավորումների միջև ներդաշնակության վերականգնմանը: Ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250