Հասարակություն

ԵԽ պատգամավորները կոչ են արել աջակցել ԼՂ հայկական ժառանգության օբյեկտների վրա տեսախցիկների տեղադրման հարցում

Lilit A.
ԵԽ պատգամավորները կոչ են արել աջակցել ԼՂ հայկական ժառանգության օբյեկտների վրա տեսախցիկների տեղադրման հարցում

Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութաին և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ կցելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլային հասցեգրված ծավալուն նամակի բավանդակությունը:



«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը։

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ավերվել են հայկական մշակութային և կրոնական ժառանգության խորհրդանշական օբյեկտները, այդ թվում՝ եկեղեցիներ, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանատներ, արձաններ՝ օտարվել, իսկ հայկական արձանագրությունները՝ ջնջվել են հայկական եկեղեցիների և տապանաքարերի պատերից»,- նշված է նամակում:



Կոչ ենք անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Եվրոպական մակարդակով ապահովելու, որ տարածաշրջանի հայկական հարուստ մշակութաին և կրոնական ժառանգությունը պաշտպանված լինի այդ թվում նաև՝

Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով միջազգային մոնիտորինգի, գնահատման և փաստահավաք առաքելությունների մուտքը տարածաշրջան,

Ալիևի ռեժիմի համար վերջնաժամկետ սահմանել՝ թույլ տալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունները մուտք գործեն տարածաշրջան,

Լեռնային Ղարաբաղի հայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունք ապահովել միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնք կերաշխավորեն նրանց անվտանգությունը,

Պատժամիջոցներ սահմանել Ալիևի ռեժիմի դեմ՝ Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտման համար,

Աջակցել Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության օբյեկտներից յուրաքանչյուրի վրա 24/7 տեսահսկման տեսախցիկների տեղադրմանը՝ այդ օբյեկտներն իրական ժամանակում աշխարհի ցանկացած կետից վերահսկելու համար՝ հետագա ոչնչացումը կանխելու նպատակով»,- հստակեցված է նամակի մեջ:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250