Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է հարյուրավոր ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

Ani S.

Մարտի 30-ից ապրիլի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 92 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳ Ոստիկանությունը:


Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ 173 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 785, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 586, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 263, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 245 և 1703 այլ իրավախախտում։ 126 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 140-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 59-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 75-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։

Մանրամասները` տեսանյութում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250