Քաղաքականություն

Գազային սով է սպառնում. Ֆոն դեր Լյայեն

Gohar Vardanyan 294 դիտում
Գազային սով է սպառնում. Ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կիրակի օրը հայտարարել է, որ Գազային սով է սպառնում, և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում պետք է արագ հրադադարի հասնել, հայտնում է Reuters-ը։


«Գազային սով է սպառնում, և մենք չենք կարող դրա հետ հաշտվել»,- Կահիրեում լրագրողներին է ասել ֆոն դեր Լյայենը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո:


«Այժմ խիստ կարևոր է շտապ հասնել հրադադարի, որը կազատի պատանդներին և թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազա», - ավելացրել է նա:


Իր հերթին Ալ-Սիսին ասել է, որ Եգիպտոսը և եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են մերժել իսրայելական ռազմական գործողությունը Ռաֆահում։


«(Գործողությունը) կկրկնապատկի հումանիտար աղետը, որից տառապում են Գազայի հատվածի խաղաղ բնակիչները՝ ի լրումն պաղեստինյան գործի վերացման նպատակով այս գործողության հետևանքների, ինչը Եգիպտոսը կտրականապես մերժում է»,- ասել է նա։


Ավելի վաղ հայտարարվել էր Եվրոպա միգրանտների հոսքը զսպելու ջանքերի շրջանակում Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսավորման փաթեթի տրամադրման, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան երկրի հետ հարաբերությունները բարելավելու մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից