Հասարակություն
Չարլզ III–ն իրեն շատ լավ է զգում. թագուհի կոնսորտ
Gohar Vardanyan
Մեծ Բրիտանիայի թագուհի կոնսորտ Կամիլան ասել է, որ իր ամուսինը՝ Չարլզ III թագավորը, ով բուժում է անցնում քաղցկեղի դեմ, իրեն լավ է զգում, հինգշաբթի հաղորդում է Sky News-ը։
«Նա իրեն շատ լավ է զգում... շատ հիասթափված է, որ չկարողացավ գալ այստեղ»,- ասել է Կամիլան Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստ կատարած այցի ժամանակ։
Նաև, երբ Կամիլան այցելել է տեղի խանութներից մեկը, աշխատակիցները նրան տվել են Չարլզ III-ի համար առողջացման բացիկ՝ միապետին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Փետրվարին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Պալատի հայտարարության մեջ չի նշվում, թե քաղցկեղի որ ձևի մասին է խոսքը: Չի նշվում նաեւ, թե որ փուլում է գտնվում հիվանդությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Дождь»–ը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած մեղադրանքների համար
Gohar Vardanyan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում մեկնարկել է AMADEE-24-ի՝ «Հայաստանից դեպի Մարս» գիտարշավը
Gohar Vardanyan
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան լճի շրջակայքը կդառնա մայրաքաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը
Gohar Vardanyan
Բուրյաթիայում երեխայի լյարդը քայքայվել է պարացետամոլի չարաշահման պատճառով
Gohar Vardanyan
Ավելին Հասարակություն բաժնից
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների հոսանքի ծախսը. Ռոմանոս Պետրոսյան
2.0