Պատահարներ

Նոր մանրամասներ՝ Աբովյանում սպանված երիտասարդի գործից․ երեք անձ կալանավորվել է

Ofelya
Նոր մանրամասներ՝ Աբովյանում սպանված երիտասարդի գործից․ երեք անձ կալանավորվել է

24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ընթացքում ծեծկռտուքի գործով ձերբակալված 28 անձանցից մեղադրյալի կարգավիճակ ունի միայն 18-ը, երեք անձ կալանավորվել է։  Այս մասին Auroranews.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։


«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը»,- հայտնում են գերատեսչությունից։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։


24-ամյա երիտասարդի սպանության դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2025թ․ նոյեմբերի 10-ին՝ Աբովյան քաղաքում։ Երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Զեյնալյանը սպանվել է։ Սպանված երիտասարդի հարազատները նշում են, որ ամիսներ առաջ՝ դեռևս Գինու փառատոնի օրը, Զեյնալյանի և սպանության մեջ մեղադրվող երիտասարդի մասնակցությամբ վեճ է եղել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250