Տնտեսություն

Հայտնի է՝ երբ Չինաստանի տնտեսությունը կգերազանցի ամերիկյանին՝ դառնալով աշխարհում ամենամեծը

Edita 252 դիտում
Հայտնի է՝ երբ Չինաստանի տնտեսությունը կգերազանցի ամերիկյանին՝ դառնալով աշխարհում ամենամեծը

Մինչև 2035 թվականը Չինաստանի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամեծն աշխարհում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Ժողովրդական համալսարանին կից Չունյանգ ֆինանսական հետազոտությունների ինստիտուտի զեկույցը։


Այս սցենարը հնարավոր է, եթե ՉԺՀ-ն ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերը պահպանի մոտ 5 տոկոսի մակարդակում հաջորդ մի քանի տարիներին կամ առնվազն 4 տոկոսից բարձր՝ մինչեւ 2035 թվականը, ասվում է զեկույցում։


Հնդկաստանի, Կանադայի, Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գիտնականների համատեղ պատրաստած ուսումնասիրությունը նշում է, որ Չինաստանի տնտեսական աճի տեմպերը գերազանցում են ԱՄՆ-ի ցուցանիշները: Ընդ որում, յուանը շարունակում է ամրապնդվել միջազգային ասպարեզում, իսկ դրա միջազգայնացման աստիճանը մեծանում է։


«Զարգացող երկրները ապագայում կդառնան համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչը, և դրանց արագ աճը կարող է կրկնապատկել համաշխարհային ՀՆԱ-ն հաջորդ տասնամյակում», - ասվում է «Չինաստանի Բարդ Տոկոսները. Չինաստանի բարձրորակ զարգացումը և 2035 թվականի կանխատեսումը» զեկույցում:


2023 թվականի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2 տոկոսով՝ հասնելով ¥126 տրլն (17,7 տրլն դոլար) ծավալին, այն դեպքում, երբ ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 2,5 տոկոսով՝ կազմելով 26,39 տրլն դոլար։



Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250