Տնտեսություն

Թուրքիան ռուսական գազը փոխարինում է ամերիկյանով

Lilit A. 1 րոպե 1,150 դիտում
Թուրքիան ռուսական գազը փոխարինում է ամերիկյանով

Թուրքիան բանակցություններ է վարում ամերիկյան ExxonMobil էներգետիկ հսկայի հետ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) բազմամիլիարդանոց գործարքի շուրջ՝ փորձելով սահմանափակել իր կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից, գրում է Financial Times-ը։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ երկիրը ձգտում է ստեղծել «մատակարարումների նոր պորտֆել», որը թույլ կտա նրան ավելի քիչ կախված լինել որևէ մեկ գործընկերոջից։

Բայրաքթարը նաեւ ասել է, որ ամերիկյան ընկերության հետ քննարկվող երկարաժամկետ գործարքի շրջանակներում Թուրքիան կարող է տարեկան մինչև 2,5 միլիոն տոննա հեղուկ բնական գազ ստանալ։

Համաձայնագիրը կարող է տևել տասը տարի, հավելել է նա։ Exxon-ի հետ գործարքի կոմերցիոն պայմանները դեռ բանակցություների փուլում են։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250