Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպացիները շարունակում են «կրակել իրենց ընտրողների ոտքին»՝ պահպանելով ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին, ավելի ստույգ՝ իրենց ընտրողների ոտքին»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը ռուսական գազի գնումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրման հետ, նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է հանածո էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը՝ անցնելով էկոլոգիապես մաքուր աղբյուրների։