Քաղաքականություն

Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում

Lilit T. 1 րոպե 107 դիտում
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում

 Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. 


• Երևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումների հետևանքով առաջացել է տեխնիկական խափանում, ինչի պատճառով երթևեկությունը կազմակերպվում է մեկ գծով՝ երկկողմանի ռեժիմով


• «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից՝ տեխնիկական խնդրի պատճառով


• Վարչապետը տեսաուղերձով դիմել է Քոչարյանին, Կարապետյանին և Ծառուկյանին՝ ուղղելով «ուժեղ տղերքին» կոչված առաջարկ


• ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են, սակայն մի շարք մարզերում տեղում է ձյուն, իսկ որոշ հատվածներում մառախուղը նվազեցնում է տեսանելիությունը մինչև 50-70 մետր


• Կուբան հայտարարել է, որ չի քննարկում իշխանափոխության կամ քաղաքական համակարգի փոփոխության հարցը՝ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին


• Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Թեհրանը ենթարկվել է մի քանի ավիահարվածների, որոնց հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում ծուխ է նկատվել


• Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները շտապ տարհանվել են, իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նույնպես լքել են իրենց բնակության վայրերը


• Իրանում ԻՀՊԿ-ն SMS-ներով նախազգուշացնում է քաղաքացիներին ընդդիմադիր ալիքների հետ կապերի համար, իսկ իրավապահները արդեն հարյուրավոր ձերբակալություններ են իրականացրել


• Եվրոպան նախատեսում է Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ՝ չնայած Հունգարիայի ընդդիմությանը


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250