Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ Ղրղզստան

Edita 1 րոպե 385 դիտում

Ղրղզստանում պաղպաղակ տեղափոխող բեռնատարը վրաերթի է ենթարկել «Մանաս» էպոսը բաց երկնքի տակ կատարող 29 երեխաների։ Ինչպես հաղորդում է «Կաբար» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ժերգե Թալ գյուղում:


Միջադեպի պահին վարորդը ղեկին չի եղել: Նա մեքենան կանգնեցրել է բլրի վրա, ինչից հետո այն առաջ է շարժվել ու մխրճվել երեխաների խմբի մեջ:


Առողջապահության նախարարության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով 18 երեխա հոսպիտալացվել է: Նրանցից յոթը վերակենդանացման բաժանմունքում են, եւս երեքը ծանր վիճակում են։ Մյուսներին ազատ են արձակել ամբուլատոր բուժման։ Տուժած երեխաները 9-ից 16 տարեկան են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250