Տնտեսություն

Որքան վնաս Է հասցվել Ուկրաինական էներգահամակարգին ՌԴ հարվածների հետևանքով

Julya 1 րոպե 176 դիտում
Որքան վնաս Է հասցվել Ուկրաինական էներգահամակարգին ՌԴ հարվածների հետևանքով

Վերջին ամիսներին ռուսաստնյան զորքերը ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս են հասցրել ուկրաինական էներգահամակարգին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն:


Նշվում է, որ զանգվածային հարձակումների հետևանքով հիմնական վնասը ստացել են ջերմային և հիդրոէլեկտրակայանները, ինչպես նաև էլեկտրահաղորդման համակարգերը։ Միաժամանակ շարունակվում են անօդաչուներով, բալիստիկ հրթիռներով և հրետանիով ամենօրյա հարվածները տարբեր տեսակի էներգետիկ օբյեկտների վրա։


«Այսօր մենք խոսում ենք ավելի քան մեկ միլիարդ դոլարի վնասի մասին։ Բայց հարձակումները շարունակվում են, և ակնհայտ է, որ կորուստները կմեծանան»,- ասել է Գալուշչենկոն։


Նշվում է, որ բարենպաստ եղանակի շնորհիվ առայժմ հաջողվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներով հավասարակշռել էներգետիկ համակարգը։




Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250