Ռազմական

Եգիպտոսը պետք է վերաբացի Ռաֆահի անցակետը. Իսրայելի ԱԳՆ

Gohar Vardanyan 1 րոպե 59 դիտում
Եգիպտոսը պետք է վերաբացի Ռաֆահի անցակետը. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը հայտնել է, որ Եգիպտոսը պետք է վերաբացի Ռաֆահի անցակետը և ընդայնի Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության մատակարարումը, հայտնում է Reuters–ը:


Կահիրեն իր հերթին օգնության մատակարարումների արգելափակման մեղքն իր վրա բարդելու փորձի համար դատապարտել է Թել Ավիվին:


«Գազայում հումանիտար ճգնաժամը կանխելու բանալին ներկայում մեր եգիպտացի բարեկամների ձեռքում է»,- լրագրողներին հայտնել է Կացը:


«Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չի վերահսկելու Ռաֆահի անցակետը»,- ասել է Կացը՝ շեշտելով, որ Իսրայելը զիջումների չի գնա անվտանգության նկատառումներով։


Ռաֆահի անցակետը Եգիպտոսի և Գազայի հատվածի հարավային սահմանին է և կենսականորեն անհրաժեշտ ուղի է ափամերձ տարածք օգնության առաքման համար:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250