Ռազմական

ՀՕՊ-ը Կրասնոդարի երկրամասում գիշերվա ընթացքում 29 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Mariam Z. 256 դիտում
ՀՕՊ-ը Կրասնոդարի երկրամասում գիշերվա ընթացքում 29 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել և որսացել են 29 անօդաչու սարք և հինգ «Նեպտուն» հականավային հրթիռ Կրասնոդարի երկրամասի երկնքում և մեկական ԱԹՍ Վորոնեժի, Բելգորոդի և Տամբովի մարզերի երկնքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։


«Անցած գիշերվա ընթացքում կանխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ «Նեպտուն» հականավային հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մի շարք փորձեր», - ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250