Ռազմական

Ռումինական գյուղը կդառնա ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազան Եվրոպայում

Edita 140 դիտում
Ռումինական գյուղը կդառնա ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազան Եվրոպայում

Ռումինիայում «Միխեյ Կոգալնիչանու» ավիաբազան շուտով կվերածվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմաբազայի, նույնիսկ ավելի մեծ, քան Գերմանիայի «Ռամշտայնը», գրում է BBC-ն: Վայրն այդպես է կոչվել մոտակա գյուղի անունով, որն իր հերթին անվանվել է 19-րդ դարի ազատական ​​քաղաքական գործիչ Միխայիլ Կոգալնիչանուի անունով։


Ռազմաբազան շուտով կհյուրընկալի ռումինական F-16-ների էսկադրիլիան, որոնք վերջերս են գնել Նորվեգիայից, ինչպես նաև MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր և ռազմական ավան, որի միջոցով ռոտացիայի են ենթարկվելու ՆԱՏՕ-ի 32 երկրի զինվորներ, օդաչուներ և նավաստիներ: Սպասվում է բրիտանական օդուժի վեց Eurofighter Typhoon-ի ժամանումը:


Ռազմաբազան գտնվում է Սև ծովի ափից ընդամենը 20 կմ հեռու, ուղիղ գծով Օդեսայից հեռու է 300 կմ, Սևաստոպոլից՝ 400 կմ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250