Ռազմական

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Սևաստոպոլին և Ղրիմին Օդեսայի նավահանգստի բեռնանավերից․ ԶԼՄ

Edita 1 րոպե 313 դիտում
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Սևաստոպոլին և Ղրիմին Օդեսայի նավահանգստի բեռնանավերից․ ԶԼՄ

Ուկրաինայի զինված ուժերն իրականացնում են ուկրաինական ATACMS հրթիռների արձակումը Ղրիմի և Սևաստոպոլի ուղղությամբ բեռնանավերից, որոնք գտնվում են Օդեսայի բեռնատար նավահանգստում, գրում է «Военное дело» հեռուստաալիքը:


Հաղորդվում է, որ ուկրաինացի զինյալները ATACMS հրթիռներով արձակման կայանքներ են տեղադրում բեռնանավերի վրա։ Նշվում է, որ համազարկից հետո նավը քողարկվում է այլ չոր բեռնատար նավերի կերպարանքով։


Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Սևաստոպոլը հարձակման էր ենթարկվել ուկրաինական բանակի կողմից։ Ուկրաինայի զինված ուժերը քաղաքի ուղղությամբ արձակել են ATACMS հրթիռներ՝ կասետային մարտական ստորաբաժանումներով։ Նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժել է 153 խաղաղ բնակիչ, չորսը զոհվել են: Ղրիմում և Սևաստոպոլում հունիսի 24-ին սուգ Է հայտարարվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250