Քաղաքականություն

Նոր վարակներ են տարածվում, կատաստրոֆայի մեջ կհայտնվենք․ Մելիքյան

Edita
Նոր վարակներ են տարածվում, կատաստրոֆայի մեջ կհայտնվենք․ Մելիքյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը բարձրացրեց թթվածնային բալոններ առաքող մեքենաների հարցը։


«Հարցս վերաբերում է թթվածնային բալոններ առաքող մեքենաներին, որոնց մուտքը, չափերի պատճառով, քաղաքի կենտրոն արգելված է՝ հայտնի որոշումով. սա բերում է լուրջ հետևանքների՝ հիվանդանոցները խնդիրներ են ունենում՝ մատակարարումները ժամանակին ստանալու հետ կապված: Չեք կարծո՞ւմ՝ անհրաժեշտ է ցերեկը ժամային գրաֆիկ սահմանել, որ դրանք կարողանան անարգել մտնել կենտրոն»,- նշեց նա։


Մելիքյանը հավելեց. «Վերջին շրջանում առողջապահական հաստատություններից կողմից արդեն անոնս է արվում նոր, ինչ-որ վարակների տարածման մասին, իսկ դրանք, գիտեք, հիմնականում շնչառական խնդիրներ են առաջացնում, ուստի կատաստրոֆայի մեջ կհայտնվենք, եթե խնդիրը չլուծվի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250