Քաղաքականություն

Դոնալդ Թրամփ կրտսերը տղաներին կոչ է արել «հեռու մնալ» իր 17-ամյա դստերից

Alya B. 1 րոպե 642 դիտում
Դոնալդ Թրամփ կրտսերը տղաներին կոչ է արել «հեռու մնալ» իր 17-ամյա դստերից

Դոնալդ Թրամփ կրտսերը տղաներին կոչ է արել «հեռու մնալ» իր 17-ամյա դստերից՝ Քայից՝ հանրապետականների ազգային համագումարում վերջինի դեբյուտից հետո։


Չորեքշաբթի օրը Քայ Թրամփը հայտնվեց քաղաքական միջոցառման ժամանակ՝ աջակցելու իր պապին՝ Դոնալդ Թրամփին վերընտրվելու համար, եւ, ի վերջո, Միլուոկիի Fiserv ֆորումում նրա ելույթը վիրուսային դարձավ:


Fox News-ի հաղորդավարուհի Լաուրա Ինգրահեմը հանդիպել է Դոնալդ Թրամփի կրտսերի հետ՝ նշելով, որ Քային համաժողովների կենտրոնում «շրջապատել էին» դեռահաս տղաները։ «Կորե՛ք, փոքրի՛կ անպիտաններ»,-կատակել է նա,-«Հեռու մնացեք նրանից»:


Նա կատակով նշել է, որ պետք է վերանայի Քայի՝ հետագայում ելույթ ունենալու հավանականությունը՝ հաշվի առնելով ուշադրության ալիքը, որը նա ստացել է:


«Ինձ համար նա սովորական պապիկ է»,-իր ելույթում նշել էր աղջիկը,-«Նա մեզ կոնֆետ եւ գազավորված ըմպելիք է տալիս, երբ մեր ծնողները չեն նայում: Նա միշտ ուզում է իմանալ, թե ինչպես ենք մենք դպրոցում սովորում: Երբ ես ստացա մրցանակ, նա տպեց այն՝ իր ընկերներին ցույց տալու համար, թե որքան հպարտ է ինձնով»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250