Հասարակություն

Հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավոր

Alya B. 1 րոպե 321 դիտում
Հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավոր

Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։

Հայկական կողմը իրականացնում է բուսասանիտարիայի խստացված վերահսկողություն՝ չթույլատրելով մրգի կամ բանջարեղենի արտահանումը։

Անհատ արտահանողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդատներին, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում, ինչու՞ են հիշում լաբորատոր փորձաքննության մասին միայն արտաքին շուկա արտահանելու պարագայում։

Այս ամենի հետևանքով, բեռնատարները օրեր շարունակ կանգ են առնում Բագրատաշենի անցակետում, փչանում է հարյուրավոր տոննաների հասնող միրգն ու բանջարեղենը, ծանր դրության մեջ է հայտնվում առանց այդ էլ վարկերի տակ կքած գյուղացին։

Հարցի կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել ՍԱՏՄ՝ պահանջելով պարզաբանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250