Հասարակություն

Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»

Adrine Nidelyan 227 դիտում
Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»

Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»։

«Մեր հերթական նորեկը կամերունցի հենակետային կիսապաշտպան Յան Էտեկին է։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական «Լեգանեսի» սան է։ «Սևիլյայի» տարբեր տարիքային թիմերում խաղալուց հետո 2018 թվականին համալրել է «Ալմերիայի» կազմը, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Գրանադա», որի կազմում 3 մրցաշրջան խաղացել է իսպանական Լա լիգայում՝ մասնակցելով 65 խաղի։ Մեր թիմի նորեկը խաղացել է նաև պորտուգալական «Կասա Պիայում», իսկ «Նոա» է տեղափոխվել իսպանական «Ալկորկոնից»։ Կամերունի մինչև 23 տարեկանների հավաքականում Էտեկին անցկացրել է 3, ազգային հավաքականում՝ 2 խաղ»,-ասված է երևանյան թիմի հայտարարությունում։

Նոային միանալուց հետո 26-ամյա ֆուտբոլիստն ասել է հետևյալը․ «Ես ուրախ և ոգևորված եմ միանալու այս հավակնոտ նախագծին: Ես գալիս եմ քրտնաջան աշխատելու՝ օգնելու «Նոային» հասնելու մեր նպատակներին: Իմ կարիերայում նոր մարտահրավեր է սա»:

Transfermarkt հեղինակավոր պորտալը կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 800․000 եվրո։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աթենքում մրցելու է Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ի հետ։ Առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը Աբովյանի քաղաքային մարզադաշտում հաղթել էր 3։1 հաշվով։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250