Քաղաքականություն

ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. Զախարովա

Lilit A. 1 րոպե 115 դիտում
ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. Զախարովա

Արեւմուտքի ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, չեն անհետացել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և մանրամասն մեկնաբանություններ ենք տվել այս հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Հենց այս տեսանկյունից, այս պարադիգմով է կառուցվելու Մակրոնի հայտարարած այցը Հայաստան»,- նշել է նա։


Նրա խոսքով, Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ «Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա փորձարկվել է ոչ թե տարիներ շարունակ, այլ դարեր շարունակ։ Սա գնահատվում է հայ ժողովրդի կողմից։


Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- ընդգծել է Զախարովան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250