Ռազմական

Գազայի բնակչության 90 %-ը տեղաhանվել է. ՄԱԿ

Alya B. 46 դիտում
Գազայի բնակչության 90 %-ը տեղաhանվել է. ՄԱԿ

Գազայի հատվածի բնակչության գրեթե 90 %-ը տեղահանվել է 2023 թ. հոկտեմբերին տարածաշրջանում Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր։ Այս մասին գրում է պաղեստինյան WAFA գործակալությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին հղումով։


Ըստ հայտարարության՝ ապաստարանները գերբնակեցված են, աղտոտված և անապահով։ Մարդիկ զրկված են բժշկական հաստատություններից, ջրի մաքուր պաշարից և հումանիտար մատակարարումներից։ Քլորի խիստ պակասը թույլ չի տալիս ախտահանել ջուրը, ինչի պատճառով առաջանում են տարբեր հիվանդություններ։


Գործակալությունը հայտնում է, որ Գազայի առողջապահական մարմինների տեղեկատվությամբ՝ իսրայելական հարձակման սկզբից տուժել է ավելի քան 133 000 պաղեստինցի՝ ներառյալ ինչպես զոհվածներն, այնպես էլ վիրավորները, որոնց մեծ մասը երեխաներ են և կանայք։ Բացի այդ, ավելի քան 10 000 մարդ մնում է անհետ կորած:


Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 200-ը։









Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250