Հասարակություն

Արցախից բռնի տեղահանված անձանցից քանիսն են ՀՀ քաղաքացիություն ստացել

Edita 1 րոպե 305 դիտում
Արցախից բռնի տեղահանված անձանցից քանիսն են ՀՀ քաղաքացիություն ստացել

Արցախից բռնի տեղահանված 3226 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։


«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ընդհանուր առմամբ դիմել է 4918 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ վերջին տվյալներով 3226 անձ (Արցախից բռնի տեղահանված – խմբ.) ստացել է ՀՀ քաղաքացիություն։ 83 անձ դիմումը հետ է վերցրել, բայց պատճառը հայտնի չէ»,– ասաց Դավթյանը։


Նա տեղեկացրեց, որ վերջին թարմացված տվյալներով` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 359 քաղաքացի, որից 30 306-ն անչափահաս են։ Ժամանակավոր պաշտպանության վկայական տրամադրվել է 103 590 անձի։


Դավթյանը հավելեց նաև, որ միայն սեպտեմբերի 26-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու 46 դիմում է ընդունվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250