Սա մեր պատերազմը չէ. Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը չեն մասնակցի Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողություններին Մերձավոր Արևելքում։ Այս մասին նա նշել է՝ ընդգծելով, որ Լոնդոնը չի պատրաստվում ներգրավվել տվյալ հակամարտության մեջ։
Վարչապետի խոսքով՝ ներկայիս իրավիճակում Մեծ Բրիտանիան կենտրոնանում է բացառապես պաշտպանական միջոցների վրա՝ ապահովելու իր քաղաքացիների և տարածաշրջանում ունեցած շահերի անվտանգությունը։ Նա նշել է, որ բրիտանական ավիացիան արդեն ներգրավված է պաշտպանական առաքելություններում՝ աջակցելով նաև դաշնակիցներին։
Սթարմերը նաև ընդգծել է, որ իր երկիրը շարունակում է աշխատել Հորմուզի նեղուցի բնականոն գործունեության վերականգնման ուղղությամբ՝ հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը միջազգային առևտրի համար։
Միևնույն ժամանակ վարչապետը վերահաստատել է, որ Մեծ Բրիտանիան չի դիտարկում պատերազմին անմիջական մասնակցություն և չի պատրաստվում ներգրավվել ռազմական գործողություններում տարածաշրջանում։
«Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք պատրաստվում ներգրավվել դրանում»,- ասել է Սթարմերը