Քաղաքականություն

Ռուսաստանի վարչապետը վաղը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Adrine Nidelyan 1 րոպե 207 դիտում
Ռուսաստանի վարչապետը վաղը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Իրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։


«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։


Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակը առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250