Հասարակություն

Վաղը Երևանում փողոցներ փակ կլինեն․ մանրամասներ

Edita 1 րոպե 12,790 դիտում
Վաղը Երևանում փողոցներ փակ կլինեն․ մանրամասներ

Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։


Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։


Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250