Հանցագործները կարող են արգելափակել ձեր հեռախոսը․ զգուշացում
ՆԳՆ-ից իրազեկում են.
«Զգուշացեք. պետք չէ օտար «iCloud» հաշիվները մուտքարգրել Ձեր բջջային հեռախոսներում
Եթե հեռահաղորդակցման հավելվածների միջոցով («Telegram», «WhatsApp», «Viber» և այլն) տարբեր պատրվակներով Ձեզ առաջարկվում է Ձեր բջջային հեռախոսում (iPhone) մուտք գործել այլ անձի iCloud հաշվով՝ ոչ մի դեպքում չվստահեք։
Նման գործողության արդյունքում հանցագործները կարող են՝
- հեռահար արգելափակել Ձեր բջջային հեռախոսը
- զրկել Ձեզ սարքի հասանելիությունից
- պահանջել գումար՝ սարքի ապաարգելափակելու դիմաց կամ կատարել այլ հանցագործություն։
Խուսափելու համար նման խաբեության զոհ դառնալուց՝
- Երբեք մի մուտքագրեք ուրիշի iCloud հաշվի տվյալները Ձեր բջջային հեռախոսում
- Երբեք մի կատարեք տեխնիկական քայլեր Ձեր անձնական սարքով՝ անհայտ անձանց ցուցումներով
- Երբեք մի փոխանցեք մուտքի կոդեր, գաղտնաբառեր կամ Ձեր Apple ID/Icloud-ի հետ կապված որևէ տվյալ երրորդ անձանց։
Հիշեք՝ այս եղանակով հանցագործները փորձում են հասանելիություն ստանալ Ձեր սարքին կամ անձնական տվյալներին։
Եղեք զգոն և պաշտպանեք Ձեր անձնական տվյալները»։