Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն՝ Պակիստանում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Edita
1 րոպե
293 դիտում
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում: Զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 30-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը:
«Նման է մահապարտի կողմից իրականացված պայթյունի, սակայն դեռ վաղ է հստակ ասել»,– հայտարարել է ոստիկանության ավագ տեսուչ Մոհամադ Բալոխը:
Պայթյունը տեղի է ունեցել կայարանում, երբ գնացքը պետք է ուղևորվեր Քվետայից Փեշավար: Քանի որ մի քանի տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել:
Ոստիկաններն ու անվտանգության ուժերը ժամանել են դեպքի վայր։ Հիվանդանոցներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,095
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
365
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
491
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
869