Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կա զոհ և վիրավորներ․ Ղազախստան
Edita
691 դիտում
Ղազախստանի պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը երկրի արևմուտքում կոշտ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ուղղաթիռում եղել են անձնակազմի 3 անդամները, նրանցից մեկը զոհվել է, երկուսը՝ տուժել:
«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել Մարկուտսկի շրջանի Սարիժար գյուղի մոտակայքում ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին: Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ուժեր և միջոցներ՝ 5 միավոր տեխնիկա և անձնակազմի 23 մարդ», – նշվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները մարել են հրդեհը:
Տուժածներից երկուսը ՅԱԿ-40 ինքնաթիռով տեղափոխվել են Ակտոբե քաղաք՝ օդային պաշտպանության ուժերի ռազմական ինստիտուտ։



Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,096
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
365
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
491
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
869