Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 30 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքներ

Edita 1,041 դիտում

Նոյեմբերի 15-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։


«Թիրախում երթևեկության կարգազանց մասնակիցներն էին, նրանք, ովքեր կոպտորեն խախտում են երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։


Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 22՝ «ՎԱԶ 2121 Նիվա», 6՝ «Լադա Պրիորա» և մեկական «Ֆերարի» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ։


Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են լինելու»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250