Հասարակություն

Ձյուն, անձրև, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում

Edita 99 դիտում
Ձյուն, անձրև, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 


Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։


Երևանում ևս նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250