Հասարակություն

Ով է «ՀայՓոստ»–ի նոր գործադիր տնօրենը

Gohar Vardanyan 1 րոպե 571 դիտում
Ով է «ՀայՓոստ»–ի նոր գործադիր տնօրենը

2024 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը ներկայացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչված Շուշան Ալեքսանյանին՝ մաղթելով նրան բարի երթ, հայտնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից։


Շուշան Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել և նշել. «Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենալու նոր պարտականություններին: Վստահ եմ, որ թիմային աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հաջողություններ ենք գրանցելու»։


Ըստ 24news.am կայքի տեղեկությունների՝ Շուշան Ալեքսանյանը ԱԺ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կինն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250