Հասարակություն

Մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը՝ Հայաստանի ավտոճանապարհներին

Vika B. 1 րոպե 17 դիտում
Մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը՝ Հայաստանի ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը՝ դժվարանցանելի, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:


Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:


Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Տիգրանաշենի ոլորաններում (մերկասառույց) տեղում է ձյուն։


Սարալանջ-«Զանգեր», «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Երևան-Սևան ավտոճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է:


Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում և Ծիլքար գյուղում բուք է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250