Հասարակություն

Իլոն Մասկը համաձայնել է, որ Կալֆոռնիայի իշխանությունն ամենավատն է ԱՄՆ–ում

Gohar Vardanyan 1 րոպե 483 դիտում
Իլոն Մասկը համաձայնել է, որ Կալֆոռնիայի իշխանությունն ամենավատն է ԱՄՆ–ում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Լոս Անջելեսում մահացու հրդեհների ֆոնին համաձայնել է, որ Կալիֆոռնիայի կառավարությունն ամենավատն է ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է РИА Новости–ն:

Մասկը պատասխանել է X սոցիալական մեդիայի կայքում տեղադրված գրառմանը, որտեղ օգտատերը գրել է, որ Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ցանկացած նահանգից ամենավատ կառավարությունն ունի: Օգտատիրոջ խոսքով՝ ջրի և անտառների կառավարման ոլորտում Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի «ձախողված քաղաքականությունը» նպաստել է ավերիչ հրդեհներին։

«Ճիշտ է»,- գրել է Մասկը՝ ի պատասխան օգտատիրոջ գրառման։

Ավելի վաղ ABC News-ը, վկայակոչելով տեղի շերիֆին, հայտնել էր, որ Լոս Անջելեսում բռնկված հրդեհների հետևանքով հինգ մարդ է մահացել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250