Հասարակություն

Կպարզեցվի էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացը

Mariam Z. 160 դիտում
Կպարզեցվի էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։


Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:


Աշխատանքներ կտարվեն բժիշկների կողմից դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը պատշաճ իրականացնելու համար:


Այս թեմայով նախարարն այսօր աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից