Հասարակություն Կարևոր

Կոտրել են Երևանի քաղաքապետարանի պատուհանները

Mariam Z. 1 րոպե 1,441 դիտում
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի պատուհանները

Հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները:


Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:


Auroranews-ը կապ հաստատեց ՔԿ, զրույցում մամուլի խոսնակն ասաց. «Հաշվի առնելով, որ գույքային վնասը չի գերազանցել 500.000 դրամը, քրեական օրենսգրքի համաձայն, հանցակազմի հատկանիշներ առկա չեն, ուստի քրեական վարույթ չի նախաձեռնվել»:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250