Քաղաքականություն

Մակրոնի հայտարարությունները սպառնալիք են ՌԴ-ի համար. Զախարովա

Vika B. 260 դիտում
Մակրոնի հայտարարությունները սպառնալիք են ՌԴ-ի համար. Զախարովա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու փոխարեն նախընտրեց հրապարակային հռետորաբանությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մակրոնի հայտարարությունները սպառնալիք են Ռուսաստանի համար»,- ասել է Զախարովան:


Վերջինս հավելել է, որ ՌԴ-ն իր ռազմական պլանավորման ժամանակ հաշվի կառնի Մակրոնի հայտարարությունները Եվրոպայի վրա Ֆրանսիայի միջուկային հովանոցի մասին։


«Ֆրանսիան հույս ունի ստիպել Ռուսաստանին ընդունել որոշումներ, որոնք անհրաժեշտ են Արևմուտքին, բայց դրանից ոչինչ չի ստացվի։ Ռուսաստանի ներկայիս ռազմական զարգացման ծրագիրը հարկադիր արձագանք է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությանը։


Մակրոնի ելույթը ցույց տվեց, թե ով է իրականում խաղադրույք կատարում ուկրաինական հակամարտության շարունակման և դրա հետագա սրման վրա»,- եզրափակել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250