Պատահարներ

Մեքենան բախվել է ռեստորանի պարսպին և բռնկվել․ կան տուժածներ

Vika B. 569 դիտում
Մեքենան բախվել է ռեստորանի պարսպին և բռնկվել․ կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ռեստորանի պարսպին և բռնկվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250