Պատահարներ

Դաղստանում փողոցային «պատերազմներ» են սկսվել

Vika B. 1 րոպե 1,764 դիտում
Դաղստանում փողոցային «պատերազմներ» են սկսվել

Դաղստանում փողոցային պատերազմներ են սկսվել մի քանի երիտասարդական խմբավորումների միջև։ Ծեծկռտուքները տեղի են ունենում հանրապետության բազմաթիվ քաղաքներում, իսկ տեղի ունեցածով արդեն հետաքրքրվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավարը:


Նախնական տվյալներով՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ըմբշամարտի մրցումներում Մախաչկալայից մի տղա պարտվել է Կիզլյարի ներկայացուցչին, ինչը շատ դուր չի եկել նրա ընկերությանը: Նրանք որոշել են վրեժ լուծել հաղթողից, իսկ «հակամարտությանը» խառնվել են պատահական մարդիկ։ Հետևանքը, այս ամենը վերաճել է ավազակախմբերի միջև խոշոր ծեծկռտուքի։


Հակամարտության մասնակիցներից ոմանք իրենց անվանում են «հինգ հարյուր», մյուսները՝ «հարյուր տասներեքերորդ»:


Այժմ տեղի ունեցածով արդեն զբաղվում է Քննչական կոմիտեն։ Առաջիկայում կարող է քրեական գործ հարուցվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250