Հասարակություն

ԱՄՆ կոնգրեսականը Ռուբիոյին կոչ է արել հայ գերիներին ազատելու համար քայլեր ձեռնարկել

Julya 15 դիտում

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում անօրինական կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։


Միանգամայն ակնհայտ է, որ Ալիևի կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունից հետո երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ և ռազմագերիներ են պահվում։ Ես պարզապես կոչ կանեի Ձեզ անել հնարավոր ամեն նրանց ազատ արձակելու համար:


Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ, ի պատասխան, հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի կարևորագույն բաղադրիչն է՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250