Հասարակություն

Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարվել

Julya 1 րոպե 253 դիտում

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը և ոստիկանապետ Ջիմ ՄաքԴոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել՝ ներգաղթային ծառայության ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին նա գրել է  X սոցիալական ցանցում։ 


Այն կտևի ժամը 20:00-ից մինչև 06:00-ը և կտևի մի քանի օր։ Նա ասել է, որ քաղաքը զգալի վնաս է կրել, սակայն պարետային ժամը վերաբերում է միայն մեկ քառակուսի մղոն տարածքին։ Նրա  խոսքով՝ այդ տարածքի բնակիչները և հավատարմագրված լրատվամիջոցները չեն տուժի։ 


Լոս Անջելեսի ոստիկանության պետը նշել է, որ պարետային ժամը անհրաժեշտ է «կյանքեր փրկելու և սեփականությունը պաշտպանելու համար» օրեր տևած անկարգություններից հետո։ Նա նաև ասել է, որ շաբաթ օրը ձերբակալվել է 27 մարդ, կիրակի՝ 40, երկուշաբթի՝ 114 և երեքշաբթի՝ 197։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների։ Նշենք, որ Լոս Անջելեսում ցուցարարները բողոքում են ապօրինի միգրանտների արտաքսման դեմ։ 



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250