Լեհաստանը մերժել է Զելենսկիի կոչը ՝փակել Բալթիկ ծովը
Լեհաստանը հրաժարվել է հետևել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին՝ փակել Բալթիկ ծովը՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» պատճառով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։
Նավրոցկին ընդգծել է, որ նման քայլեր չեն կարող ձեռնարկվել միայն Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունների հիման վրա։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Լեհաստանի անվտանգությունը մնում է առաջնահերթություն, և Բալթիկ ծովում զարգացումները մտահոգիչ են։
«Ես հետևում եմ Բալթիկ ծովում տիրող իրավիճակին՝ Ազգային անվտանգության բյուրոյի (NSB) և Բալթյան երկրների նախագահների հետ միասին։ Մենք սպասում ենք մեր զինվորականների վերլուծությանը։ Նման որոշումները չեն կայացվում նախագահ Զելենսկու խոսքերի հիման վրա», - ասել է Նավրոցկին։