Հասարակություն

65+ տարիքի անձանց ապահովագրավճարը փակելու է պետությունը․ Անահիտ Ավանեսյան

Marine 1 րոպե 631 դիտում
65+ տարիքի անձանց ապահովագրավճարը փակելու է պետությունը․ Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նա նաև հայտնել է համակարգի ներդրման այդ փուլին մասնակցության անհրաժեշտ պայմանները, որոնք են.


1. ՀՀ քաղաքացիություն


2. ⁠183 օրից ավելի ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)


65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն` անկախ նրանից


ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունեն, թե ոչ


բ/ ⁠Աշխատում են և ունեն եկամուտ, թե ոչ


գ/ ⁠Քրոնիկ հիվանդություններ ունեն, թե ոչ


դ/ ⁠Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառված են, թե ոչ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250