Պատահարներ Կարևոր

Հաղարծինում ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

Mariam Z. 1 րոպե 929 դիտում
Հաղարծինում ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից


«Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:


Տեղում համայց է իրականացրել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:


Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:


Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից