Հասարակություն

Իշխանությունը Առուշանյանի գլխին սարքեց, գործը կարեցին, գցեցին ջեբը. Շուռնուխի գյուղապետի եղբայր

Unknown 153 դիտում
Իշխանությունը Առուշանյանի գլխին սարքեց, գործը կարեցին, գցեցին ջեբը. Շուռնուխի գյուղապետի եղբայր

Ակնկալիքներ ունենք դատարանից, վերջիվերջո, մարդկային մեխանիկան պետք է աշխատի, եւ էդ տղին (նկատի ունի Առուշ Առուշանյանին-խմբ) ազատ արձակեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայր Արարատ Աղաբեկյանը (Աշխարհաբեկ):

Նշենք, որ դատարանում քննվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի տեսակցությունների արգելքը հանելու, նաեւ խափանման միջոցը փոխելու հարցը:

 

«Թե ինչ է եղել, բոլորին քաջ հայտնի է, կարիք չկա մեր տղուն էնդքան պահեն երկար ժամանակ: Բոլորս հասկանում ենք, թե սրանք ինչիծ ծնված բաներ են: Թող դադար տան: Մենք էլ արժեք ունենք, որ կարողացել ենք մեր արժեքներով ընտրենք մեր արժանապատիվին:

Միգուցե իշխանությունները վախենում են, դա էլ է բնորոշ բան: Հետո մարդն ինչքան վախենում է, այնքան իր վախից ավելի շատ ավելորդություններ է թույլ տալիս:

Ամեն ինչ էդքան փնովեցին, կարեցին, գցեցին ջեբը, ու ինձ համար ամենաչներելին այն է, որ կանգեցին, ասեցին՝ Առուշանյանը մարտական գործողություններին չի մասնակցել, Ջաբրայիլում չի եղել: Գոնե դա չասեին: Ու տենց քանի՞ հրամանատարների գլխին սարքեցին, կարեցին, գցեցին ջեբները: Դա մեր արժեքն է, մարդն արել է, գոնե իր արածը մի հերքեք: Կարճամիտ քայլեր են անում»,-ասաց նա:

Արարատ Աղաբեկյանը հավելեց, որ եթե եղանակը լավ լինի, կտանի ցույց կտա Քաչալ սարը, թե ինչպես է թուրքն ամրապնդվել այնտեղ. «Վաղն էլ կարող են գալ մյուս սարում նստեն: Մեկը չկա այդ հարցերով զբաղվի: Եթե իշխանություններին լսես, էս մեր կանգնած տեղն էլ է ադրբեջանական: Կարող է հիմա օրենք հանեն, որ ովքեր զենք են վերցրել, որ գնան եղբայրական Ադրբեջանի դեմ զինված ոտնձգություն անի, կալանավորել 7-9 տարի, ովքեր զենք են վերցրել, բայց չեն գնացել՝ 5 տարի, իսկ ովքեր խուսափել են ծառայությունից, նրանց էլ կողմից պետության կողմից աջակցություն 10 հազար դոլար:

Հնարավոր չէ թուրքի հետ համատեղ անվտանգ ապրել: Դեռ սովետական ժամանակ, տարիներ շարունակ, երբ Գորիս-Կապան ճանապարհով «ՊԱԶ» ավտոբուսը գնում էր, թուրքի լակոտը քարով խփում էր: Բա էսօր ի՞նչ կանի»,- ասաց նա:

Շուռնուխի գյուղապետի եղբայրը հայտարարեց, որ Առուշ Առուշանյանի ազատ արձակման ստորագրահավաքի ժամանակ եկել եւ ստորագրել են շատ մարդիկ, որոնք ընտրություններին ձայն են տվել ՔՊ-ին. «Այսինքն իրենց ուղեղում ռեստարտ են արել»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250