Քաղաքականություն
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին Հայաստանի համար բեռների տարանցման սահմանափակումների վերացման համար
Mariam Z.
561 դիտում
Ի հեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների ու ընկալումների՝ ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շնորհակալությունը նրա համար էր, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։
«Այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել, մենք գիտեինք, որ կա ըմբռնում՝ մի գնացք կգա, ընկալումը եղել է մեկ գնացքի մասին ու այն հայտարարությունը, որ հնչեց Ադրբեջանի նախագահի կողմից, անսպասելի էր մեզ համար»,- ասել է նա։
Փաշինյանը կարծում, թե սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը․ ԵԽ զեկույցը
Unknown
1 րոպե
144
Ո՞վ է արդարադատության նոր նախարարը
Unknown
416
«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
Mariam Z.
248
«Ժառանգություն» կուսակցությունը նոր նախագահ ունի. Րաֆֆի Հովհաննիսյանը շարքային անդամ
Gohar Vardanyan
1 րոպե
316
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը կոչով դիմել է Փեզեշքիանին
1 րոպե
67
Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է. Ռոբերտ Քոչարյան
1 րոպե
61
Թրամփը սպառնում է Իրանին․ կոչնչացվի 10 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր էլեկտրակայանը
1 րոպե
143
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր
1 րոպե
88