Հասարակություն

Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է. մանրամասներ

Inesa Sukiasyan 1 րոպե 170 դիտում
Հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը վերականգնվել է. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հագուստի վաճառքով զբաղվող ընկերության կողմից խեղաթյուրվել են 2022-2023 թվականների հարկային միասնական հաշվարկները, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարվել խոշոր չափերի հարկեր։


Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 13 մլն 166 հզր 701 ՀՀ դրամի վնասը:


Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250