Քաղաքականություն

Պուտինը և ԱՄԷ նախագահը խոսել են տարածաշրջանային հակամարտության մասին

Ofelya
Պուտինը և ԱՄԷ նախագահը խոսել են տարածաշրջանային հակամարտության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։


Կրեմլից հաղորդել են, որ զրույցի ընթացքում կողմերը ընդգծել են ռազմական գործողությունների հնարավորինս արագ դադարեցման անհրաժեշտությունը։ Նրանք նաև կարևորել են քաղաքական և դիվանագիտական ջանքերի ակտիվացումը՝ տարածաշրջանում խաղաղ կարգավորման հասնելու համար։


Բացի այդ, երկու երկրների ղեկավարները անդրադարձել են երկկողմ հարաբերություններին։ Նշվել է, որ ռուս-էմիրաթական համագործակցությունը պահպանվում է բարձր մակարդակում և շարունակաբար զարգանում է տարբեր ոլորտներում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից